Բրայան Մեյ. «Վերջապես Հայաստանում եմ» - Mediamax.am

4632 դիտում

Բրայան Մեյ. «Վերջապես Հայաստանում եմ»


Գարիկ Իսրայելյանը եւ Բրայան Մեյը
Գարիկ Իսրայելյանը եւ Բրայան Մեյը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բրայան Մեյը
Բրայան Մեյը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բրայան Մեյը
Բրայան Մեյը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բրայան Մեյը
Բրայան Մեյը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դայան Աքերմանը
Դայան Աքերմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դայան Աքերմանը
Դայան Աքերմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարիկ Իսրայելյանը, Բրայան Մեյը եւ Դայան Աքերմանը
Գարիկ Իսրայելյանը, Բրայան Մեյը եւ Դայան Աքերմանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում անցկացվող միջազգային STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողությունը: Մեդալն այս տարի շնորհվել է Queen խմբի համահիմնադիր, լեգենդար կիթառահար Բրայան Մեյին, պոետ եւ նատուրալիստ Դայան Աքերմանին, պրիմատոլոգ եւ մարդաբան, NASA-ի հաղորդակցության բաժնի հիմնադիր Ջեյն Գուդոլին։

Գարիկ Իսրայելյանը, Բրայան Մեյը եւ Դայան Աքերմանը Գարիկ Իսրայելյանը, Բրայան Մեյը եւ Դայան Աքերմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բրայան Մեյը եւ Դայան Աքերմանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել են Հայաստան այցելելու, գիտության եւ արվեստի «ընկերության» մասին:

 

«Ոչինչ չէր մնում, քան ընդունել այս մրցանակը»

 

Բրայան Մեյ, Queen խմբի համահիմնադիր

 

Գարիկ Իսրայելյանի հետ համագործակցում եմ դեռեւս առաջին STARMUS-ից եւ ինձ համար հրաշալի փորձառություն է եղել այս ընթացքում ճանաչել ավելի քան 300 գիտնականի։ Անակնկալ ու հուզիչ էր ստանալ այս մեդալը։

Բրայան Մեյը Բրայան Մեյը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ Գարիկ Իսրայելյանը նշեց, թե խորհուրդը որոշել է ինձ արժանացնել այս մեդալին, ասացի՝ ես չեմ քվեարկի, նա էլ ասաց՝ այլեւս չեք կարող դա անել։ Ոչինչ չէր մնում, քան ընդունել այս մրցանակը, շատ հաճելի է այս հարթակում գտնվել երկու հրաշալի կանանց հետ, որոնք մեր հարափոփոխ աշխարհում փոխում են մարդկանց տեսլականը եւ աշխարհայացքը։

 

Դայան Աքերման, պոետ եւ նատուրալիստ

 

Մեդալը ստանալու պահին առաջին բանը, որ եկավ իմ մտքին, շնորհակալ լինելն էր: Մտածում էի, թե որքան շնորհակալ եմ այն աջակցության համար, որ ես ստանում էի, երբ ուսանող էի:

Դայան Աքերմանը Դայան Աքերմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դա բացարձակ նման չէր մեր օրերին, մենք ապրում էինք բացարձակ այլ դարաշրջանում: Շատ դժվար էր լինել ուսանող եւ զբաղվել գիտությամբ:

 

«Վերջապես Հայաստանում եմ»

 

Բրայան Մեյ

 

Երբեւէ չէի եղել Հայաստանում, ինձ համար շատ հուզիչ է: Կուզեի ավելի երկար լինել այստեղ, որ ավելի շատ բան տեսնեի: Երկրաշարժից ի վեր շատ մտահոգ եմ եղել Հայաստանի հարցերով, եղել են շատ դեպքեր, որ այլ երաժիշտների հետ համագործակցությամբ ցանկացել եմ գալ Հայաստան: Այս անգամ ես վերջապես Հայաստանում եմ, եւ կարելի է ասել, որ դա իմ երազանքի իրականացումն է: Էլի կգամ Հայաստան, եթե երկար ապրեմ (ծիծաղում է-հեղ.):

Բրայան Մեյը Բրայան Մեյը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ համար զգացմունքային առումով շատ կարեւոր է եղել Ջիվան Գասպարյանի հետ աշխատելը: Դա եղել է Գարիկ Իսրայելյանի շնորհիվ: Ջիվան Գասպարյանի հետ համագործակցությամբ փորձել եմ նրանից ստանալ հայերի երաժշտական ոգին: Այս անգամ էլ հաճույքով կաշխատեմ նրա թոռան հետ:

 

Տավուշի երեխաների հետ սպասվող ելույթը

 

Բրայան Մեյ

 

Տավուշի երեխաների հետ բեմ բարձրանալը եւ ելույթ ունենալը ավելի շատ զգացմունքների, էմոցիոնալ դաշտի մասին է, քան կատարողական բարձր արվեստի:

 

Համերգի այդ հատվածն ավելի շատ փորձառության նման կլինի, ինչը նույնպես լավ է:

 

«Գիտությունն ու արվեստն ընկերացել են»

 

Բրայան Մեյ

 

Ինձ համար, աշխարհը, կարծես, գնում է սխալ ուղղությամբ, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մի փոքր մեղմենք այս իրավիճակը: Ուզում եմ, որ ուշադրությունը սեւեռենք ոչ միայն մարդկանց, այլեւ երկիր մոլորակի վրա: Այն, ինչ մարդկությունն անում է մոլորակի հետ, վատ ազդեցությունն է թողնում հենց մարդկության վրա: Եթե մենք ինչ-որ կետից սկսենք փոխել ինքներս մեզ, կունենանք շատ ավելի լավ աշխարհ բոլորի համար:

Բրայան Մեյը Բրայան Մեյը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիսուն տարի է խոսում եւ «շրջագայում» էինք տիեզերքի շուրջ, հույս ունեմ, որ գալիք հիսուն տարում կխոսենք Երկիր մոլորակի եւ այն ավելի անվտանգ դարձնելու մասին:

 

Դայան Աքերման

 

Երկիր մոլորակը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, բոլորիս համար առանցքային է գիտակցել, թե ինչ ենք անում: Այս հարցում համագործակցությունը շատ կարեւոր է: Իմ փորձից կարող եմ ասել, որ երբ տարբեր ոլորտի մասնագետներն են միավորվում այսպիսի հարցերում, նրանք գալիս են մի այնպիսի վերջնարդյունքի, որը երբեք չէին ունենա, եթե աշխատեին առանձին-առանձին:

Դայան Աքերմանը Դայան Աքերմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա գիտությունն ու արվեստն ընկերացել են, հասել ենք մի ժամանակաշրջանի, որ արվեստագետը կարող է ոգեշնչվել գիտության բացահայտումներով։ Գիտությունը ներթափանցել է արվեստի գրեթե բոլոր ճյուղերը։ Հրաշալի է բացահայտել կյանքի այս բազմաշերտության մեջ մխրճված թե գիտության, թե արվեստի ազդեցությունը, որը կարող է զգալ ինչպես գիտնականը, այնպես էլ արվեստագետը:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին