Հայ-Ռուսական համալսարանը STARMUS VI փառատոնի գործընկերը կլինի - Mediamax.am

1532 դիտում

Հայ-Ռուսական համալսարանը STARMUS VI փառատոնի գործընկերը կլինի


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը եւ STARMUS միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը հուշագիր են կնքել։

Հայ-Ռուսական համալսարանը հանդես կգա որպես Հայաստանում STARMUS VI-ի գործընկեր համալսարան` փառատոնի հյուրերը 2022 թվականի սեպտեմբերին  համալսարանում դասախոսություններ կկարդան։

 

Կողմերը կմիավորեն ջանքերը Հայաստանում գիտության հանրայնացման ուղղությամբ՝ նպաստելով STARMUS փառատոնի հիմնական նպատակին՝ ոգեշնչել եւ կրթել հետազոտողների սերունդ եւ վերագտնել հայտնագործելու ձգտումը։

 

Փառատոնը կանցկացվի «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ նվիրված կլինի Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին