Երեւան: Մեդիամաքս: Հայազգի գիտնական, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանին եւ նրա գիտական թիմին Arms Control Person of the Year մրցանակի են առաջադրել։
Ամեն տարի Arms Control Association-ը մրցանակի թեկնածու է ընտրում մոտ տասը անձանց կամ կազմակերպությունների, որոնք զինամթերքի վերահսկման, տարածման կանխարգելման, զինաթափման կամ զենքի սպառնալիքների մասին իրազեկվածության բարձրացման արդյունավետ տարբերակներ են առաջարկում։
Արեգ Դանագուլյանն ու գիտական խումբը մրցանակին առաջադրվել են իրենց մշակած՝ նեյտրոնային ճառագայթների միջոցով միջուկային զինաթափման ստուգման նորարարական գործընթաց մշակելու համար:
Արեգ Դանագուլյանն իր գիտական խմբով մրցում է եւս 9-ը թեկնածուի հետ, որոնց թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը։
Մրցանակի համար թեկնածուները պայքարում են օնլայն հարթակում՝ քվեարկությունը սկսվել է դեկտեմբերի 12-ին ու կտեւի մինչև հունվարի 9-ը: Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 10-ին։
«Այս մրցանակը ստանալը մեզ համար կարեւոր է այնքանով, որ այն ցույց կտա՝ աշխարհը տեսնում է գիտության կարեւորությունը մեր երեխաների անվտանգ եւ խաղաղ ապագան կերտելու համար, ինչպես նաեւ հայ գիտնականների ներդրումը այս կարևորագույն գործում: Իմ ուղերձը կլինի այն, որ դժվար աշխատանքը հաղթանակի ճամփան է, որտեղ կա կամք այնտեղ էլ կա ճանապարհ»,- Մեդիամաքսին ասել է Արեգ Դանագուլյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: