Wembley-ի հորինված համերգը եւ հանդիպումը Ստաս Նամինի հետ - Mediamax.am

exclusive
5253 դիտում

Wembley-ի հորինված համերգը եւ հանդիպումը Ստաս Նամինի հետ


Ջոն Դին (ձախից) եւ Ստաս Նամինը (աջից)
Ջոն Դին (ձախից) եւ Ստաս Նամինը (աջից)
Ջոն Դին եւ Ստաս Նամինը
Ջոն Դին եւ Ստաս Նամինը
Կեղծ պաստառը
Կեղծ պաստառը

1989 թվականի ամռանը Լոնդոնի Metropolis Studios ստուդիայում ձայնագրվեց Deep Purple խմբի Smoke on the water հիթի «աստղային» տարբերակը՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: Rock Aid Armenia-ի 30-ամյակին նվիրված հատուկ նախագիծը բացահայտում է ծրագրի մանրամասները: 

 

Նախագիծն իրականացվում է Հայաստանում Բրիտանական Խորհրդի գրասենյակի աջակցությամբ:

 

 

Համացանցում կարելի է հրապարակումներ գտնել այն մասին, որ Rock Aid Armenia-ի աստղային կազմը 1989 թվականին իբր նախատեսում էր համերգ տալ Լոնդոնի հանրահայտ Wembley մարզադաշտում, սակայն ծրագիրը խափանվել է:

 

Իրականում, ինչպես Մեդիամաքսին պատմել է Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին, Wembley-ում համերգ տալու ծրագիր երբեւէ չի եղել:

 

«Այդ լուրերը սկսեցին տարածվել, երբ 2005 թվականին ինչ-որ մեկը Wembley-ում, իբրեւ թե կայանալիք, համերգի կեղծ պաստառներ պատրաստեց ու սկսեց վաճառել դրանք eBay-ում: Հերիք չէ, որ կեղծ էին, նաեւ անորակ էին: Այսպիսով, եթե տեսնեք այդ պաստառները, պետք չէ դրանք գնել», - ասում է Ջոն Դին:

 

Կեղծ պաստառը Կեղծ պաստառը

 

 

Լուրեր կային նաեւ այն մասին, որ Ստաս Նամինը մտադիր էր Rock Aid Armenia-ի համերգ կազմակերպել Մոսկվայում: Ջոն Դին պատմում է, որ երբ 1990 թվականին Իէն Գիլանի հետ այցելեցին ԽՍՀՄ, ինքը հանդիպել էր Ստաս Նամինի հետ, սակայն համերգի մասին չէին խոսել:

 

«Ես Ստաս Նամինին հանդիպեցի Մոսկվայում: Նա շատ հետաքրքիր անձնավորություն է: 1989 թվականին Մոսկվայում ամերիկացիների հետ համատեղ մեծ համերգ էր կազմակերպել՝ ընդդեմ թմրադեղերի:

 

Ջոն Դին եւ Ստաս Նամինը Ջոն Դին եւ Ստաս Նամինը

 

 

Ստասը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կարող ենք Rock Aid Armenia-ի ալբոմը թողարկել ԽՍՀՄ-ում՝ տեղական լեյբլով: Ի վերջո, մենք դա չարեցինք, քանի որ համոզված չէինք, որ կկարողանանք այդկերպ միջոցներ հավաքագրել Հայաստանի մարդկանց համար: Սակայն Ստասը շատ պատրաստակամ էր եւ մեծ աջակցություն ցուցաբերեց մեզ: Նա շատ ճիշտ խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է օգնել մարդկանց Հայաստանում»,- հիշում է Ջոնը:

 

Կարդացեք նաեւ. 

 

«Կոմսոմոլկայի» 1989-ի անդրադարձը Rock Aid Armenia-ին

 

Դէվիդ Գիլմորն օգնեց ձեւավորել Rock Aid Armenia-ի աստղաբույլը

 

Ինչպես Ռոջեր Թեյլորը դարձավ Rock Aid Armenia-ի թմբկահարը

 

***

 

2019 թվականի հունիսի 5-ին Երեւանում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Rock Aid Armenia-ի 30-ամյակին: Երեկոյին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել ռոքի լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ինչպես նաեւ Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին: Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն էին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա):

 

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն էր: Միջոցառման գործընկերը Koor գինին էր:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին