Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Բաքվում ընդունել է ԱՄՆ հրեական խոշորագույն կազմակերպությունների նախագահների համաժողովի նախագահ Բեթսի Բերնս Քորնի գլխավորած պատվիրակությանը:
ԱԶԵՐԹԱՋ պետական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Բեթսի Բերնս Քորնը գոհունակություն է հայտնել մեծ պատվիրակությամբ այցելելու կապակցությամբ՝ քննարկելու համագործակցության ընդլայնման հարցերը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը, ինչպես նաեւ վերջինիս լավ հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ:
Բեթսի Բերնս Քորնը շնորհավորել է անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության օրակարգի առաջմղման գործում գրանցված հաջողությունների կապակցությամբ:
Նշելով, որ Ադրբեջանն ու Հայաստանն արդեն սովորում են ապրել խաղաղության պայմաններում՝ Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ խաղաղության եւ կայունության ապահովումը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում, ինչպես նաեւ նշել է TRIPP-ի եւ փոխկապակցվածություն այլ նախագծերի կարեւորությունը տարածաշրջանային համագործակցության ընդլայնման տեսանկյունից»:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: