Երեւան: Մեդիամաքս: Այսօր կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցը։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է.
«Ի շարունակություն հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած զրույցի, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Վերահաստատվել է առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման փոխադարձ տրամադրվածությունը:
Բացի այդ, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համագործակցության եւ միջազգային իրավիճակի որոշակի ասպեկտների։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»։
















