Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացը - Mediamax.am

Մարտ 05, 2026
1875 դիտում

Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 21-ի երեկոյան Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը:

Կառավարությունից հայտնում են, որ Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը հոկտեմբերի 22-ին կայանալիք «Մետաքսի ճանապարհ» համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: 

 

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսության փաստը եւ վստահություն հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի: 

 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը: Իրակլի Կոբախիձեն մեկ անգամ եւս շնորհավորել է այդ առիթով եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը: 

 

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP եւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ:




Մեր ընտրանին