Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «ՌԴ-ն ակնկալում է հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ»:
Ռուս դիվանագետի խոսքով՝ «Թրամփի ուղու» նախագծի մասին վերջնական պատկերացում կարելի է կազմել միայն կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո։
Միաժամանակ նա նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ.
«Հայաստանը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է, «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, Ռուսաստանի սահմանապահները պահպանում են սահմանը այն տարածքը, որտեղով ենթադրաբար պետք է անցնի նշված երթուղին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: