ԱՄՆ-ը մտադիր է 145 մլն դոլար տրամադրել «Թրամփի ուղի» նախագծին - Mediamax.am

199 դիտում

ԱՄՆ-ը մտադիր է 145 մլն դոլար տրամադրել «Թրամփի ուղի» նախագծին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ սեպտեմբերի 11-ին կայացած հանդիպմանը նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի կարեւորությանը: 

 

«Ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի եւ օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առեւտրի, ենթակառուցվածքների, կարեւորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների եւ միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»,- ասել է Բրենդան Հենրեհենը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին