Փաշինյանը շնորհակալ է Իրանի նախագահին «օբյեկտիվ գնահատականների համար» - Mediamax.am

289 դիտում

Փաշինյանը շնորհակալ է Իրանի նախագահին «օբյեկտիվ գնահատականների համար»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում այսօր քննարկել են օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:

Կառավարությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում «շեշտադրվել են այն հնարավորությունները, որը բացում է տարածաշրջանի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը»:

 

«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում եւ փոխադարձության հիման վրա։

 

Վարչապետն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար եւ ընդգծել ԻԻՀ նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարելիք այցի կարեւորությունը»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին