«Իրանը դիլեմայի առջեւ է. ինչ էլ անես, վատ է լինելու» - Mediamax.am

466 դիտում

«Իրանը դիլեմայի առջեւ է. ինչ էլ անես, վատ է լինելու»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հորդանանի համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Զեյդ Իյադաթի կարծիքով, ԱՄՆ-ի հետ բանակցություններում «Իրանը բախվում է ռազմավարական դիլեմայի. ինչ էլ անես, վատ է լինելու»։

«Եթե նա որոշի հրաժարվել միջուկային նախագծից, ուրանի հարստացումից եւ հրթիռային ծրագրից, կարող է բերել համակարգի ներսում անկարգություններով եւ բախումներով։ Հատկապես դժգոհ կլինի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, քանի որ նրանք կարող են ամեն ինչ կորցնել։ Իսկ եթե Իրանը հրաժարվի զիջումների գնալ, Իսրայելը եւ ԱՄՆ-ն կփորձեն ոչնչացնել ռեժիմը։ Իսրայելցիներն ու ամերիկացիները գիտեն ներքին անհամաձայնությունների մասին եւ այս խաղաքարտը խաղարկում են Իրանի դեմ», - ասել է Զեյդ Իյադաթը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Международное обозрение» ծրագրին տված հարցազրույցում։

 

«Մտածելով իրանական էլիտայի ներսում ուժերի հավասարակշռության մասին, չեմ կարող որեւէ լուրջ առաջընթաց պատկերացնել։ Պատերազմը Իրանի հակառակորդների համար երկրորդ տարբերակն էր, այլընտրանքը. եթե բանակցությունները ձախողվեն, ապա պատերազմ կլինի։ Հիմա դա երրորդ տարբերակն է, իսկ երկրորդը՝ բանակցությունների ձախողման դեպքում, կլինի առավելագույն ճնշումը, այդ թվում՝ նավթի արտահանման լիակատար դադարեցումը։ Դա Իրանի սնանկացում կնշանակի։ Եթե ռեժիմը դրանից հետո գոյատեւի, ուրեմն՝ պատերազմ։ Այսինքն՝ սա աստիճանական էսկալացիա է, նախ ներքին հակամարտություն հրահրելու փորձ։ Բայց, վերջին հաշվով, ռազմական սցենարը մնում է սեղանին, հատկապես որ այն ամբողջությամբ մշակված է», - նշել է Հորդանանի համալսարանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին