Երեւան: Մեդիամաքս: 2025 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերում անցկացվում է հրամանատարաշտաբային վարժանք։
Ինչպես նշվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, վարժանքն անցկացվում է Պաշտպանության նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների, զորքերի եւ ուժերի տեսակների, ինչպես նաեւ Նախիջեւանում տեղակայված Առանձին համազորային բանակի շտաբի ներգրավմամբ։
Մայիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը տեսակապի միջոցով լսել է հրամանատարաշտաբային վարժանքի մասնակիցների զեկույցները։
«Ւրական մարտի պայմաններին եւ ժամանակակից մարտական փորձին համապատասխան անցկացվող վարժանքի նպատակն է կատարելագործել ռազմական որոշումների կայացման գործընթացը՝ հաշվի առնելով ստորաբաժանումների մանեւրելու, պաշտպանական եւ հակահարձակողական գործողություններ իրականացնելու հնարավորությունները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: