Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայցել է Թուրքիայի աջակցությունը՝ Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու մասին:
Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ՝ մարտի 25-ին Վաշինգտոնում կայացած Մարկո Ռուբիոյի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպման մասին:
Մեդիամաքսը նշում է, որ փետրվարին կայացած հեռախոսազրույցում Ռուբիոն ու Ֆիդանը քննարկել էին «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման ուղիները եւ տարածաշրջանում մեր ընդհանուր շահերը»։
Իսկ հունվարի 24-ի հեռախոսազրույցում «ԱՄՆ պետքարտուղարը եւ Թուրքիայի արտգործնախարարը քննարկել էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ արժանապատիվ խաղաղության կարեւորությունը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: