Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի խորհրդարանում այսօր անցկացվում են «Արեւմտյան Ադրբեջան վերադարձի նախաձեռնող խմբի» նախաձեռնած հասարակական լսումները։
Ազերթաջ գործակալության փոխանցմամբ՝ «Անվտանգ եւ արժանապատիվ վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» թեմայով լսումներին մասնակցում են պատգամավորներ, գիտնականներ եւ հետազոտողներ, լրատվամիջոցների ղեկավարներ։
Պատգամավոր, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի նախագահ, «Արեւմտյան Ադրբեջան վերադարձի նախաձեռնող խմբի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին նշել է, որ 2023 թվականին խորհրդարանում հանրային լսումներ են անցկացվել 5 անգամ։
Իսկ Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության եւ պետականաշինության հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին հայտարարել է, որ «Արեւմտյան Ադրբեջանի հետ կապված վերջին երկու տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարվել», որը կարելի է համեմատել «վերջին 200 տարիների ընթացքում հայկական լոբբիի կատարած աշխատանքի հետ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: