«Երեւանը Բաքվին հրավիրում է խաղաղության պայմանագիրը ստորագրել» - Mediamax.am

4412 դիտում

«Երեւանը Բաքվին հրավիրում է խաղաղության պայմանագիրը ստորագրել»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Կազանում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Այսօր ելույթ ունենալով BRICS Outreach հանդիպման նիստում Փաշինյանն ասել է, որ «Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է 80-90 տոկոսով»:

 

«Բաքվի հետ խաղաղության պայմանագրում համաձայնեցվել է տարածքային պահանջների բացակայության, ուժի չկիրառման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:

 

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Նախիջեւանի հետ կապ ապահովել սահմանային եւ մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներով:

 

Երեւանը Բաքվին հրավիրում է խաղաղության պայմանագիրը ստորագրել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նաեւ նշել է, որ Ազգային ժողովի կողմից սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վավերացումից հետո սահմանների սահմանազատման գործընթացը կակտիվանա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին