ԱԺ-ն վավերացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման կանոնակարգը - Mediamax.am

1777 դիտում

ԱԺ-ն վավերացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման կանոնակարգը


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովն այսօր վավերացրել է «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Քվեարկությանը մասնակցել եւ 67 ձայնով կողմ է քվեարկել միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

 

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը։

 

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում կանոնակարգը ներկայացնելիս ասել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հետագայում կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր:

 

Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, իսկ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշել էր՝ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին