Բորտնիկով. Արեւմուտքը «դրդում է Երեւանին ձգձգել բանակցությունները Բաքվի հետ» - Mediamax.am

5337 դիտում

Բորտնիկով. Արեւմուտքը «դրդում է Երեւանին ձգձգել բանակցությունները Բաքվի հետ»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ասել է, որ Արեւմուտքը «դրդում է Երեւանին ձգձգել Բաքվի հետ բանակցությունները»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Աստանայում ելույթ ունենալով ԱՊՀ անվտանգության գործակալությունների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում, Բորտնիկովն ասել է.

 

«Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Երեւանին դրդելով ձգձգել Բաքվի հետ բանակցությունները՝ Արեւմուտքը փորձում է գլխավորել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը եւ հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը` դե յուրե ՄԱԿ-ի, իսկ փաստացի՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Նման «խաղաղապահության» հնարավոր բնույթի մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղակայված, այսպես կոչված, անկախ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հետախուզական գործունեություն է ծավալում Ռուսաստանի եւ մեր գործընկերների դեմ՝ ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի շահերից ելնելով»։

 

Ռուսաստանի ԱԴԾ տնօրենը նշել է, որ «արտոնյալ զենքի մատակարարումների եւ անվտանգության երաշխիքների դիմաց Արեւմուտքը Հայաստանի կառավարությունից պահանջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երեւանին կդնի էլ ավելի մեծ կախվածության մեջ Հյուսիսատլանտյան դաշինքից Բաքվի հետ նրա հետագա հարաբերությունների հարցերում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին