Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը հաստատվել է - Mediamax.am

4067 դիտում

Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը հաստատվել է


Լուսանկարը` sputniknews.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն այսօր կառավարության նիստի ժամանակ չզեկուցվող փաթեթով ընդունվել է:

Այն կուղարկվի Սահմանադրական դատարան՝ դրույթների սահմանադրականության հարցը քննելու. դրական եզրակացությունից հետո կանոնակարգը կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը:

 

Օգոստոսի 30-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Երեւանն ու Բաքուն ստորագրել են հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին