Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը - Mediamax.am

1537 դիտում

Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին ՀՀ օրենքի նախագիծն ընդգրկվել է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 5-ին կայանալիք նիստի օրակարգում:

 

Փաստաթղթի վավերացման ընթացակարգի շրջանակում այն կուղարկվի Սահմանադրական դատարան, դրական դիրքորոշման առկայության դեպքում կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը:

 

«Նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացման կազմակերպում, դրանց շրջանակում համապատասխան ուղեցույցների/փաստաթղթերի ընդունում, պետական սահմանագծի անցման Արձանագրություն-նկարագրության, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, սահմանազատման փորձագիտական խմբերի գործունեության իրականացում, սահմանազատման փաստաթղթերի ձեւակերպում եւ հրատարակում: Նախատեսվում է նաեւ սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզագրական փաստաթղթերի, նորմատիվ իրավական եւ իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերի օգտագործումը, որն էլ հնարավորություն է ստեղծում երկկողմ մակարդակով ամրագրելու Հայաստանի պետական սահմանի միջազգային-իրավական կարգավիճակը:

 

Կանոնակարգը եւ դրա հիման վրա ընդունվող փաստաթղթերը լրացնում են Հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը, որոնք ուղղված են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների բնականոն ընթացքին: Դրանով կարգավորվում են նաեւ հետագայում Հանձնաժողովների աշխատանքների արդյունքում երկու պետությունների միջեւ կնքվելիք Պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ամրապնդման, ինչպես նաեւ սահմանների անքակտելիության եւ տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիքներից է»,- ասվում է հիմնավորման մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին