Փաշինյանն ու Դոքերթին քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցերը - Mediamax.am

958 դիտում

Փաշինյանն ու Դոքերթին քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցերը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին քննարկել են տարածաշրջանային խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կառավարությունից հայտնել են, որ զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

 

«Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարեւորությունը:

 

Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաեւ դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Այս առումով, կարեւորվել է միջազգային հանրության կողմից հումանիտար աջակցությունը ԼՂ բնակչությանը»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին