Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ։
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունն այդ մասին այսօր լրագրողներին ասել է Էրդողանը՝ Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին:
«Մենք նման առաջարկ ենք ներկայացրել: Առայժմ դրական կամ բացասական արձագանքներ չկան: Մենք այդ հարցն ավելի ուշ կքննարկենք նախագահ Իլհամ Ալիևի հետ եւ ուշադիր կհետեւենք իրադարձություններին», - ասել է Թուրքիայի նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: