Երեւան։ Մեդիամաքս։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան հույս է հայտնել, որ հունիսի 1-ին Քիշնեւում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ստորագրել խաղաղության համաձայնագիրը:
Ինչպես հաղորդել է Reuters-ը, նա այդ մասին ասել է Փարիզում՝ լրագրողների «փոքր խմբին»:
«Դա պատմական պահ է եւ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնվի», - ավելացրել է Լեյլա Աբդուլաեւան:
Հունիսի 1-ին Քիշնեւում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Եվրոպական Խորհրդի ղեկավարների հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ:
















