Իրանի նախագահը կրկնել է, որ ճանաչված սահմանները չպետք է փոխվեն - Mediamax.am

3857 դիտում

Իրանի նախագահը կրկնել է, որ ճանաչված սահմանները չպետք է փոխվեն


Լուսանկարը` irna.ir


Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին այսօր հերթական անգամ հայտարարել է, որ Թեհրանը մերժում է Հայաստանի եւ Ադրբեջանի ճանաչված սահմանների փոփոխության հնարավորությունը։

Սամարղանդում ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում՝ Ռաիսին խոսել է Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատման, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման անհրաժեշտության մասին եւ նշել, որ Իրանը մերժում է Հայաստանի եւ Ադրբեջանի ճանաչված սահմանները փոխելու հնարավորությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին