Ալիեւն ասել է, որ Փաշինյանը խախտում է «բանավոր պայմանավորվածությունը» - Mediamax.am

4113 դիտում

Ալիեւն ասել է, որ Փաշինյանը խախտում է «բանավոր պայմանավորվածությունը»


Լուսանկարը` sputnik.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Հայաստանին կոչ է արել «դադարեցնել «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը բարձրացնելը»։

Ելույթ ունենալով այսօր Բաքվի Գլոբալ ֆորումում՝ նա, մասնավորապես, հայտարարել է.

 

«Բանավոր պայմանավորվածություն է եղել, որ «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը չի բարձրացվելու։ Բայց ցավոք, Հայաստանի կառավարությունից հայտարարություններ ենք լսում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» «կարգավիճակի» մասին, ինչը բացարձակապես անաարդյունավետ է։ «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը վերացվել է 1991 թվականի վերջին՝ Ադրբեջանի խորհրդարանի որոշմամբ։ Մեր տարածքում նման վարչական միավոր չկա։ Հետեւաբար, կարգավիճակի ցանկացած հիշատակում միայն նոր խնդիրների կհանգեցնի։ Հայաստանի կառավարությունը պետք է դա հասկանա եւ ձեռնպահ մնա պատմությունը վերաշարադրելու փորձերից»։

 

Նրա խոսքով, կասկածի տակ դնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Երեւանը Բաքվին ստիպում է նմանատիպ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքի հետ կապված։

 

«Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը այլ ելք չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ավելին, պատմական տեսանկյունից Ադրբեջանը դա անելու ավելի շատ իրավունքներ ունի»,- նշել է Ալիեւը։

 

Նրա խոսքով՝ 1920 թվականի նոյեմբերին՝ Ադրբեջանի խորհրդայնացումից վեց ամիս անց, խորհրդային կառավարությունը «խլել է մեր երկրի պատմական մասը՝ Զանգեզուրը եւ միացրել Հայաստանին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին