Նշանակվել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնացը - Mediamax.am

5877 դիտում

Նշանակվել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնացը


Լուսանկարը` sputniknews.com


Երեւան: Մեդիամաքս։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց է նշանակվել ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, ով այցով գտնվում է ԱՄԷ-ում։

 

Նա ընդգծել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման աշխատանքները համակարգվում են Ադրբեջանի հետ»։

 

Մեդիամաքս-ը նշում է, որ 63-ամյա Սերդար Քըլըչը աշխատում է Թուրքիայի ԱԳՆ-ում 1984 թվականից։

 

Տարբեր տարիներին նա զբաղեցրել է Թուրքիայի ԱԳՆ-ի ՆԱՏՕ-ի վարչության ղեկավարի, Լիբանանում Թուրքիայի դեսպանի, Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի, Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին