Ալիեւ. «Մենք միավորում ենք Թյուրքական աշխարհի աշխարհագրությունը» - Mediamax.am

3708 դիտում

Ալիեւ. «Մենք միավորում ենք Թյուրքական աշխարհի աշխարհագրությունը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հույս է հայտնել, որ Հայաստանը կհրաժարվի տարածքային պահանջներից Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ։

«Վաղ թե ուշ Հայաստանը կհասկանա, որ տարածքային պահանջները ոչ մի երկրին օգուտ կամ պատիվ չեն բերում։ Հուսով եմ, որ Հայաստանը կհրաժարվի իր տարածքային պահանջներից Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ, իսկ եթե ոչ, ապա ավելի կվատթարացնի իր դիրքերը»,- ասել է Ալիեւը՝ այսօր Ստամբուլում ելույթ ունենալով թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում։

 

Նա նշել էր, որ «Ադրբեջանն ամեն ինչ անում է Թյուրքական աշխարհի հզորացման համար»։

 

Ալիեւը հիշեցրել է, որ «20-րդ դարի 20-ականներ թվականներին խորհրդային ղեկավարության որոշմամբ Ադրբեջանը փաստացի մասնատվել էր, իսկ ադրբեջանական տարածքի մի մասը փոխանցվել էր Հայաստանին»։

 

«Այդպիսով, Թյուրքական աշխարհը բաժանվել էր, եւ այսօր մենք կրկին միավորում ենք Թյուրքական աշխարհի աշխարհագրությունը լոգիստիկ նախագծերի միջոցով», - ասել է Ալիեւը։

 

«Զանգեզուրի միջանցքի գործարկումը շատ լայն հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Այս միջանցքը լավ ներուժ ունի, այն կապելու է Թյուրքական աշխարհի բոլոր երկրներին, կապելու է մեզ Եվրոպայի հետ։ Սա շատ կարեւոր նախագիծ է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին