Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը վերսկսել են եռակողմ խմբի աշխատանքը։
Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը եւ Շահին Մուսթաֆիեւը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները եւ երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարությունը։
Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կայացել էր 2021 թվականի հունվարի 30-ին Մոսկվայում։
Հունիսի 1-ին Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ եռակողմ խմբի աշխատանքը դադարեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: