Երեւան: Մեդիամաքս: 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը Թուրքիայից 117 միլիոն դոլարի ռազմական արտադրանք է գնել:
Անադոլու գործակալության տվյալներով ՝ դա գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 13 անգամ:
Հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով Ադրբեջանը զբաղեցրել է երկրորդ տեղը թուրքական զենքի գնորդների ցանկում եւ զիջում է միայն ԱՄՆ-ին, որի գնումների ծավալը կազմել է $ 386 մլն (աճը՝ 56%):
ԱՄՆ-ին եւ Ադրբեջանին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները ՝ 90 միլիոն դոլար, Բանգլադեշը ՝ 57 միլիոն դոլար եւ Գերմանիան ՝ 50 միլիոն դոլար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: