Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովն ասել է, որ «ապագան, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջարկում է հայ ժողովրդին, հուսալի ընտրություն է»:
Այս մասին Ուսուբովը գրում է «Ադրբեջան» պաշտոնաթերթում հրապարակված հոդվածում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Այսօր Ադրբեջանը Կովկասում խաղաղության նախաձեռնողն ու երաշխավորն է: Տարածաշրջանի շահերից ելնելով ՝ մենք պատրաստ ենք ոչ միայն ապահովել հայերի անվտանգ կյանքը Ադրբեջանի տարածքում, այլեւ նպաստել հայ ժողովրդի բարեկեցությանը», - ասել է պաշտոնյան:
Նրա կարծիքով, «հայ ժողովուրդը հասկանում է, որ իրենց պարտության, աղքատության եւ ճգնաժամի պատճառ են հանդիսանում Հայաստանում գոյություն ունեցող բոլոր ուժերը՝ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը»:
Ուսուբովը համարում է, որ «ապագան, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջարկում է հայ ժողովրդին, հուսալի ընտրություն է»:
«Հայ հասարակության մեջ աճում էն Ադրբեջանի դիրքի եւ պայմանների հետ հաշվի նստելու կոչերը: Այս թեմայի շուրջ խոսակցություններն ու քննարկումները այլեւս դավաճանություն չեն համարվում: Հավատում եմ, որ ժամանակի ընթացքում հայ ժողովուրդը նույնպես կմտնի Կովկասում նախագահ Ալիեւի կողմից հաստատված նոր կայունության, զարգացման եւ անվտանգության համակարգ», - գրում է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Ռամիլ Ուսուբովը նշել է նաեւ, որ Ադրբեջանն ու Հայաստանը ավարտում են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: