Իրանի ՀՕՊ ուժերը լայնածավալ զորավարժություն են սկսում - Mediamax.am

3726 դիտում

Իրանի ՀՕՊ ուժերը լայնածավալ զորավարժություն են սկսում


Լուսանկարը` timesofisrael.com


Երեւան: Մեդիամաքս: Իրանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները երկրի տարածքի մեծ մասում, իրական պատերազմական իրավիճակների մոդելավորմամբ, զորավարժություններ կանցկացնեն:

Զորավարժությունների հրամանատար գեներալ Քադեր Ռահիմզադեն հայտնել է, որ դրանք կմեկնարկեն հոկտեմբերի 21-ին, հայտնում են Իրանի ԶԼՄ-ները:

 

Իրանի բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համատեղ զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստականության բարձրացմանն ու հակաօդային պաշտպանության ուժերի կարողությունների ամրապնդմանը:

 

Զորավարժությունները ընթացքում կիրառվելու են հրթիռային համակարգեր, ռադիոէլեկտրոնային մարտերի համակարգեր՝ փոքր, միջին եւ մեծ բարձրություններում օդային սպառնալիքներին դիմակայելու համար:

 

Զորավարժությունների հրամանատարն ասել է, որ օգտագործվելու են նաեւ կործանիչներ, ռմբակոծիչներ ու անօդաչու թռչող սարքեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին