Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ լավ բաներ է լսել» Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի մասին:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ԱՄՆ նոր ղեկավարն այդ մասին ասել է նոյեմբերի 17-ին Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում, որը կայացել է վերջինիս նախաձեռնությամբ:
Իլհամ Ալիեւն ասել է, որ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն «հսկայական ներուժ» ունեն հարաբերությունների ամրապնդման համար: Նա նկատել է, որ երկու երկրների հարաբերությունները հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտներում:
















