Ադրբեջանը աջակցում է Պաղեստինի անկախությանը` Արեւելյան Երուսաղեմում մայրաքաղաքով - Mediamax.am

4616 դիտում

Ադրբեջանը աջակցում է Պաղեստինի անկախությանը` Արեւելյան Երուսաղեմում մայրաքաղաքով


Մահմուդ Աբասն ու Իլհամ Ալիեւը
Մահմուդ Աբասն ու Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` http://ru.president.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը աջակցում է անկախ Պաղեստինի Հանրապետության ստեղծմանը` Արեւելյան Երուսաղեմում մայրաքաղաքով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Trend-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Պաղեստինյան վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ հունիսի 28-ին կայացած բանակցությունների արդյուքում:

 

«Ադրբեջանը միջազգային բոլոր կազմակերպություններում աջակցում է Պաղեստինի Հանրապետությանը: Իսլամական կոնֆերանսի կազմակերպության բոլոր քննարկումների ժամանակ, ՄԱԿ-ի շրջանակներում Ադրբեջանը եղել է Պաղեստինի կողքին, եւ այդպես կլինի հետագայում: Կարծում ենք, մոտ ապագայում կստեղծվի անկախ, ինքնավար Պաղեստինի Հանրապետություն, որի մայրաքաղաք պետք է դառնա Արեւելյան Երուսաղեմը: Սա մեր դիրքորոշումն է, որը մենք կպաշտպանենք միջազգային բոլոր կազմակերպություններում: Մի կողմից, դա մեր եղբայրական պարտքն է, մյուս կողմից` նման դիրքորոշումը ձեւավորվել է միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը:

 

Մահմուդ Աբասը, իր հերթին, ասել է, որ Պաղեստինը եւ Ադրբեջանը ընդհանուր խնդիրներ ունեն:

 

“Մեր հողերը նույնպես օկուպացված են: Թե մենք, թե դուք փախստականներ ունենք: Կա ՄԱԿ-ի հայտնի 4 բանաձեւ: ՄԱԿ-ի բոլոր այդ բանաձեւերը խաղաղության կոչ են անում: Մեր առումով կա ՄԱԿ-ի ավելի քան 15 բանաձեւ: Դրանք նույնպես խաղաղության կոչ են անում: Մենք համբերատար սպասում ենք, որպեսզի այդ խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով”,- ասել է Մահմուդ Աբասը:

Մեր ընտրանին