Վրաստանը պատրաստ է կիսվել ընտրացուցակների ճշգրտման փորձով - Mediamax.am

Մարտ 09, 2026
4859 դիտում

Վրաստանը պատրաստ է կիսվել ընտրացուցակների ճշգրտման փորձով


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Վրաստանի արդարադատության նախարարներ Հովհաննես Մանուկյանն ու Թեա Ցուլուկիանին Թբիլիսիում փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր են ստորագրել:

«Մենք պայմանավորվել են աշխատանքային խմբեր ձեւավորել՝ տարբեր ուղղություններով համագործակցելու համար: Նրանք պետք է ուսումնասիրեն եւ ընդօրինակեն դատական համակարգի, նոտարական գրասենյակների, քաղաքացիական եւ հանրային գրանցամատյանների աշխատանքի դրական փորձը»,- ասել է Թեա Ցուլուկիանին:

 

Նրա խոսքով՝ հայկական կողմին կարող է հետաքրքրել ընտրացուցակների ճշգրտման Վրաստանի փորձը:

 

Թեա Ցուլուկիանին նաեւ հայտնել է, որ Վրաստանին հետաքրքրում է Փաստաբանների պալատի բարեփոխման հայկական փորձը:




Մեր ընտրանին