Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Կարեն Պետրոսյանի դին - Mediamax.am

Փետրվար 05, 2026
exclusive
4117 դիտում

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Կարեն Պետրոսյանի դին


Լուսանկարը` Facebook


Երեւան: Մեդիամաքս: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր Հայաստան է վերադարձվել Ադրբեջանում սպանված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանի աճյունը:

 

Մեդիամաքս-ի թղթակցին այս տեղեկությունը հայտնել է ԿՄԽԿ երեւանյան գրասենյակի մամուլի խոսնակ Զառա Ամատունին:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ նախօրեին Երեւանում գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը կոչ էր արել Բաքվին վերադարձնել ՀՀ քաղաքացու դին:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Կարեն Պետրոսյանի մահվան փաստով լուրջ մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները:  ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արել անցկացնել լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ եւ հրապարակել արդյունքները:

 

Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին արագորեն վերադարձնել նրա մարմինը եւ ամբողջապես լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին