Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» եւ «Բարեւ Երեւան» խմբակցությունները պահանջում են ավագանու արտահերթ նիստ գումարել մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդրի շուրջ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր քաղաքապետարանի դիմաց ընթացող բողոք ակցիայի ժամանակ «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը լրագրողներին ասել է, որ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին է հանձնել երկու խմբակցությունների կողմից ստորագրված, արտահերթ նիստ գումարելու դիմում-ձեւաթուղթը:
«Օրենքով սահմանված կարգով, ձեւաթուղթը ներկայացնելու պահից տրվում է երեք օր ավագանու անդամների 1/3-ի ստորագրությունները հավաքելու, համապատասխան օրակարգ ներկայացնելու եւ արտահերթ նիստը գումարելու համար»,- ասել է Անահիտ Բախշյանը:
Ավագանու անդամը նաեւ նշել է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ ուղղված իրենց նամակներն անպատասխան են մնում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: