Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հույս է հայտնել, որ Սահմանադրական դատարանը «նախադեպային որոշում կկայացնի եւ չի վավերացնի ակնհայտորեն կեղծված ընտրությունների արդյունքները»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ պատրաստ է լսել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկները՝ «համազգային ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ»:
«Պատրաստ եմ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ` Ազատության հրապարակում, իր ցանկացած ձեւաչափով»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ եթե «ՍԴ-ն եւ Սերժ Սարգսյանը ապահովեն երաշխավորված հանգուցալուծումը», ինքը պատրաստ է դիտարկել հացադուլը դադարեցնելու հնարավորությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: