Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ասել է, որ դեմ է Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրասիական միությանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանը պետք է տեսնի իր ապագան Եվրոպայի ուղղությամբ:
«Դեմ եմ Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը, թեեւ դա չի նշանակում, որ Հայաստանին պետք չեն ամուր տնտեսական հարաբերություններ Ռուսաստանի եւ ասիական երկրների հետ: Ես դեմ չեմ, որպեսզի Հայաստանն ունենա դիտորդի կարգավիճակ այդ միությունում: Սակայն գտնում եմ, որ Հայաստանը պիտի տեսնի իր ապագան Եվրոպայի ուղղությամբ, եթե, իհարկե, Եվրոպան ճանաչի ՀՀ քաղաքացիների իրավունքները»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: