Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Թագավորության փոխարտգործնախարար Սայմոն Ֆրեյզերը այսօր Երեւանում ասել է, որ Հայաստանի հարաբերությունների խորացումը ԵՄ հետ չի խանգարում Հայաստան-Ռուսաստան սերտ հարաբերություններին:
«Ես կոչ եմ անում Հայաստանին շարունակել զարգացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, միեւնույն ժամանակ ընդունում եւ հարգում եմ Հայաստանի եւ Ռուսաստանի սերտ հարաբերությունները», - ասել է Սայմոն Ֆրեյզերը:
Ըստ նրա, որոշակի խնդիրներ կարող են ծագել՝ կապված ԵՄ հետ ազատ առեւտրի պայմանագրի եւ Մաքսային միության հետ, «սակայն ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանը մեծ ձգտում ունի սերտացնելու իր հարաբերությունները Եվրոպայի հետ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: