Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հերքել է այն լուրը, թե մերժել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ազատության հրապարակում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ դա բացահայտ կեղծիք է:
«Ես բաց եմ հրապարակային հանդիպումների համար: Եթե երկխոսությունը կարող է հարց լուծել, ես միշտ դրան կողմնակից եմ եւ ինքս եմ փաստել այդ մասին: Սրանից հետո ով ուզում է խոսել ինձ հետ, կարող է գալ Ազատության հրապարակ: Պարո՛ն Սարգսյան, ես չեմ մերժել հանդիպման որեւէ առաջարկ: Ես ձեզ հարմար օր եւ ժամի հրավիրում եմ Ազատության հրապարակ բաց քննարկման՝ համազգային տագնապը հաղթահարելու համար»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ «հաջորդ անգամ գնալու է ՀՀ նախագահի նստավայր որպես ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ»:
Նախագահի թեկնածուն ասել է, որ մինչեւ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանին ինքնաբացարկ հայտարարելու հնարավորություն է տալիս: «Մինչեւ ապրիլի 9-ը բեկումնային փոփոխություններ պետք է լինեն, ես վստահեցնում եմ ձեզ»,- նշել է Հովհաննիսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: