Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր սկսել է ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի` փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմում-հայցերի քննության նիստը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի ներկայացուցիչները ՍԴ էին դիմել մարտի 4-ին` վիճարկելով Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013 թվականի որոշումը:
Օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարանն իր որոշումը պետք է ներկայացնի դիմում-հայցերը ստանալուց հետո 10-ն օրյա ժամկետում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: