Երեւան: Մեդիամաքս: Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսն այսօր ասել է, որ Հայաստանը պետք է պատշաճ կերպով օգտագործի ժամանակը մինչեւ աշնանը Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա ասել է Երեւանում կայացած մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ Հայաստանը գրանցել է «շատ լավ առաջընթաց» Ասոցացման, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի, ինչպես նաեւ վիզաների դյուրացման համաձայնագրերի շուրջ բանակցություններում:
Նա հույս է հայտնել, որ այդ բանակցությունները կավարտվեն մինչ Վիլնյուսյան գագաթնաժողովը:
Լինաս Լինկյավիչյուսն ասել է, որ «Եվրամիությունը չափազանց մեծ կարեւորություն է տալիս արեւելյան գործընկերներին», շեշտելով, որ պետք է շոշափելի արդյունքների հասնել ցանկացած երկրի հետ հարաբերություններում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: