Ռիչարդ Կիրակոսյան. “Քաղաքական ուրվականը Ռոբերտ Քոչարյանն է, իսկ քաղաքական դիակը՝ ԲՀԿ-ն” - Mediamax.am

5487 դիտում

Ռիչարդ Կիրակոսյան. “Քաղաքական ուրվականը Ռոբերտ Քոչարյանն է, իսկ քաղաքական դիակը՝ ԲՀԿ-ն”


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր ասել է, որ փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունները «բաց թողնված հնարավորություն էր Հայաստանի ժողովրդավարության համար»:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ փետրվարի 18-ին Հայաստան անցավ «ընտրությունների քննությունը, բայց բաց թողեց հնարավորությունը»:

 

«Ընտրություններն այնքան լավը չէին, որքան պիտի լինեին: Իհարկե, բռնության դեպքերի, զանգվածային ընտրախախտումների պակասի առումով Հայաստանին հաջողվեց պահպանել իր դիրքերը միջազգային հարթությունում, սակայն ժողովրդավարության տեսանկյունից սա կորցրած հնարավորություն էր»,- ասել է փորձագետը:

 

Գնահատելով ընտրությունների նախընտրական շրջանը՝ Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ այս ընտրությունները «ամենաոչմրցակցայինն էին անկախ Հայաստանի պատմության մեջ»:

 

Բացի այդ, փորձագետի համոզմամբ, ընտրությունները բացահայտեցին նաեւ Հայաստանի քաղաքական դաշտի ուրվականներին եւ դիակներին:

 

«Քաղաքական ուրվականը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, իսկ քաղաքական դիակը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Մենք տեսանք ԲՀԿ-ի թուլացումը:  Հետընտրական շրջանում ԲՀԿ հայտարարությունը ցույց տվեց քաղաքական այդ ուժի ամբողջ հուսալքությունը»,- ասել է քաղաքագետը:

 

Խոսելով հետընտրական իրավիճակի մասին՝ նա նկատել է, որ իրավիճակն  արտացոլում է վստահության ճգնաժամը թե իշխանության, թե ընդդիմության հանդեպ:  Կիրակոսյանի գնահատմամբ, ընդդիմության առջեւ կանգնած է երկու կարեւոր մարտահրավեր՝ չկորցնել նախաձեռնությունը եւ ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին