Երեւան: Մեդիամաքս: Այսօր ժամը 15:00-ին Երեւանում ԱՄՆ դեսպանատան առջեւ տեղի կունենա բողոքի ցույց, որի մասնակցիներն «իրենց հիասթափությունն ու անհամաձայնությունը կհայտնեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից՝ Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելու առնչությամբ»:
«Ժողովրդավարական համարվող ազդեցիկ պետությունների այսօրինակ վարքագիծն արժեզրկում է ժողովրդավարության գաղափարը՝ այն դարձնելով որպես գործիք իրենց անձնական տարածաշրջանային շահերն առաջ մղելու համար՝ ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի:
Այն պետությունները, որոնք ընդունելով կեղծված ընտրությունների արդյունքները, լեգիտիմացնում են Հայաստանում ձեւավորված հանցավոր ռեժիմը, խոչընդոտում են Հայաստանում ժողովրդավարության, հետեւապես՝ պետականության կայացմանը»,- ասված է միջոցառման հայտարարության մեջ, որը տեղադրվել է Facebook սոցիալական ցանցում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: