Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ Յան Քելիի հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին կմեկնի Փարիզ:
Մեդիամաքս-ը նշում է, որ միջնորդների վերջին հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կայացել էր ս.թ. հունվարի 28-ին Փարիզում:
Միջնորդները նշել էին, որ կողմերի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման աշխատանքային առաջարկները, որոնք ներկայացվել էին 2012 թ.-ի հոկտեմբերին: Հանդիպման մասնակիցները մտքեր էին փոխանակել կողմերի միջեւ վստահության ամրապնդման հնարավորությունների շուրջ:
«Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները եւ համանախագահները ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ գործունեության կարեւորությունը ` որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ձեւաչափ: Նախարարները վերահաստատել են խաղաղ կարգավորմանը հասնելու եւ բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը: Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասված էր հունվարի 28-ին արված համանախագահների հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: