«Կամ հարգեք ժողովրդի հաղթանակը, կամ ռադ եղեք»,Քաջարանում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը - Mediamax.am

4352 դիտում

«Կամ հարգեք ժողովրդի հաղթանակը, կամ ռադ եղեք»,Քաջարանում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը


Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզում
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզում

Լուսանկարը` «Ժառանգություն» կուսակցություն

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզում
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզում

Լուսանկարը` «Ժառանգություն» կուսակցություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ժամը 17:00-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք կանցկացնի Երեւանի Ազատության հրապարակում:

«Ժառանգության» հաղորդման համաձայն, փետրվարի 27-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզի քաղաքներում:

 

«Քաջարանում պղնձամոլիբդենային գործարանի տնօրինությունը պարապուրդի մեջ գտնվող աշխատակիցներին ժողովի էր հրավիրել, որպեսզի խոչընդոտի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը: Այդուհանդերձ իրեն ողջունելու եկած քաջարանցիներին Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել անվախության եւ կատարած ճիշտ ընտրության համար եւ գոտեպնդել է շարունակելու պայքարը մինչեւ հաղթական ավարտ: «Կամ հարգեք ժողովրդի հաղթանակը, կամ ռադ եղեք»,- Րաֆֆի Հովհաննիսյանի այս բառերը մեջբերում է «Ժառանգության» մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին