Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ասել է, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ենթարկվի «ամենախիստ պատասխանատվության` հակաօրինական, հակաժողովրդավարական պահվածքի համար»:
«ԿԸՀ այսօրվա որոշումից հետո 5 օր ունենք՝ Սահմանադրական դատարան դիմելու եւ հակաօրինական ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար: Չեմ բացառում, որ մինչեւ մարտի 2-ը մենք դիմենք ՍԴ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ասել է, որ հետեւողական քայլերով անելու է ամեն ինչ, որպեսզի «ժողովուրդը հետ չկանգնի, հուսախաբ չլինի»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: