«Կա առաջընթաց ընտրությունների վարչարարության տեսանկյունից», ասել է USAID-ի ներկայացուցիչը - Mediamax.am

2633 դիտում

«Կա առաջընթաց ընտրությունների վարչարարության տեսանկյունից», ասել է USAID-ի ներկայացուցիչը


Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսուհետ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից հնարավոր է տեղեկատվություն ստանալ կոնկրետ հասցեում հաշվառված անձանց վերաբերյալ:

Դա կարելի է անել այս հղումով:

 

Ինչպես հաղորդում է  Մեդիամաքս-ը, ԿԸՀ այս նոր նախաձեռնությունը, որն իրականացվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության աջակցությամբ, ուղղված է Հայաստանում ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը:

 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, խոսելով նոր հնարավորության մասին, ասել է, որ նախկինում ընտրողների կողմից դժգոհություններ էին լինում նույն բնակարանի հասցեում հաշվառված անձանց  հետ կապված: 

 

«Սա լուրջ գործոն է, որը թույլ կտա լիարժեքորեն հետեւելու ընտրողների ցուցակներին: Այժմ, եթե որեւէ խնդիր ծագի տվյալ հասցեում հաշվառված անձի հետ կապված, ապա քաղաքացիները կարող են նախօրոք դիմել ծագած խնդրի լուծման համար»,- ասել է Տիգրան Մուկուչյանը:

 

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն ասել է, որ նոր նախաձեռնությունը կնպաստի ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը: 

 

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության Ժողովրդավարության եւ կառավարման գրասենյակի ղեկավար Սթիվեն Բրագերն իր հերթին նկատել է, որ անցած տարիների ընթացքում «մենք առաջընթաց ենք նկատել ընտրությունների վարչարարության տեսանկյունից»: «Ընտրությունները թափանցիկ դարձնելու ԿԸՀ ջանքերն ակնհայտ են»,- ասել է Սթիվեն Բրագերը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին