«Թույլ չենք տա արկածախնդիրներին մեզ վախեցնել», ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

2809 դիտում

«Թույլ չենք տա արկածախնդիրներին մեզ վախեցնել», ասել է ՀՀ նախագահը


ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ասել է, որ «ոչ մի կրակոց չի կարող շեղել մեր ժողովրդին ընտրած ճանապարհից կամ կասեցնել նրա ընթացքը»:

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է մարտի 4-ին Արտաշատում` նախընտրական հանդիպման ժամանակ:

 

«Վերջին իրադարձությունները մեր երկրում ցույց տվեցին, որ մեր ողջ հասարակությունը հավաքականորեն և ամեն մեկն անձնապես վճռական են քայլելու նոր ճանապարհով: Ոչ մի կրակոց չի կարող շեղել մեր ժողովրդին ընտրած ճանապարհից կամ կասեցնել նրա ընթացքը: Մենք կառուցում ենք այնպիսի տուն, ինչպիսին մե՛նք ենք ուզում: Եվ ուրիշի ցանկությունները մեզ համար միգուցե հարգանքի արժանի են, բայց պարտադիր չեն», - ասել է ՀՀ նախագահը:

 

«Գալիք ընտրություններում մեզ հարկավոր է համոզիչ հաղթանակ: Երբևէ եղած ամենահամոզիչը: Այդ հաղթանակի ուժգնության մեջ յուրաքանչյուր պակասող ձայնը մեկ միավորով թուլացնելու է մեր կյանքը խաթարող արատների դեմ վաղվա մեր հարվածի ուժգնությունը: Յուրաքանչյուր պակասող ձայնը մեկ միավորով ավելացնելու է բռնությամբ հարցեր լուծելու պատրաստ ստահակի ինքնավստահությունը: Հիշե՛ք, որ ձեր քվեն ուժ է, որի կարիքը կա աղքատության, միգրացիայի, կաշառակերության, հովանավորչության, զոռբայության դեմ պայքարում: Ուժ է բոլոր արկածախնդիրների դեմ, ովքեր կարծում են, թե կարող են մեզ վախեցնել: Թույլ չենք տա: Համոզվա՛ծ եղեք», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին