«Նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա», ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

2855 դիտում

«Նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա», ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հեղինակները «նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա»:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ՀՀ նախագահն այդ մասին ասել է այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Պարույր Հայրիկյանի հետ հանդիպումից հետո:

 

«Ակնհայտ է` նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետեւում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Այդ զազրելի հանցագործությունն ուղղված է ոչ միայն Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն պետական գործչի, այլ նաեւ մեր պետականության դեմ: Ուզում եմ, որ բոլորը վստահ լինեն` մեր իրավապահ մարմիններն ամեն ինչ անելու են, որ բացահայտեն հանցագործությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը` առողջություն եւ շուտափույթ ապաքինում մաղթելով Պարույր Հայրիկյանին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին