Ոստիկանությունը ՀՀ նախագահի թեկնածուներին կոչ է արել օգտվել իր տրամադրած ուղեկցողների ծառայություններից - Mediamax.am

3337 դիտում

Ոստիկանությունը ՀՀ նախագահի թեկնածուներին կոչ է արել օգտվել իր տրամադրած ուղեկցողների ծառայություններից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանությունն այսօր վերահաստատել է իր պատրաստակամությունը` իր լիազորությունների շրջանակներում երաշխավորելու ՀՀ Նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը եւ կոչ է արել նրանց օգտվելու այդ հնարավորությունից:

«ՀՀ ոստիկանությունն իր խորին ափսոսանքն է հայտնում ՀՀ Նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված ոտնձգության կապակցությամբ եւ հավաստիացնում է, որ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապօրինությունները կանխելու եւ բացահայտելու համար:

 

ՀՀ ոստիկանությունը,  կարեւորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքի ապահովումը, դեռեւս սույն թվականի հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ Նախագահի թեկնածուների անվտանգությունը, մասնավորապես՝ ըստ իրենց դիմումի նրանց տրամադրելով ուղեկցող ծառայողներ:

 

ՀՀ ոստիկանությունը եւս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունը` իր լիազորությունների շրջանակներում երաշխավորելու ՀՀ Նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը եւ կոչ է անում նրանց օգտվելու այդ հնարավորությունից», - ասված է Ոստիկանության հայտարարության մեջ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին